Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ամենաօգտակար սենյակային բույսերը. life.panorama.am

Ամենաօգտակար սենյակային բույսերը. life.panorama.am

Ստորև ներկայացնում ենք մի քանի սենյակային բուսերի մասին տեղեկատվություն, որը կօգնի՝ նրանց հետ գործ ունենալու պարագայում, ճիշտ վերաբերմունք ցուցաբերել և վայելել ներկայությունը գեղեցիկ կահավորված սենյակներում:

 

 

Քլորոֆիտում

Այս ոչ պահանջկոտ արևադարձային բույսը շատ հարմար է սկսնակ ծաղկաբույծների համար: Այն կդիմանա, եթե մոռանան ժամանակին ջրել: Այս բույսի համար անպայման չէ լավ մշակված հողը: Դիմանում է նույնիսկ +16 աստիճանին: Նույնիսկ այդպիսի վերաբերմունքի դեպքում, քլորոֆիտումը գերազանց կմաքրի ձեր բնակարանը` վերացնելով մանրէների 80%-ը, իր գոլորշիներով մահացու ազդեցություն գործելով միկրոմակաբույծների վրա, մաքրելով ու թթվածնով հարստացնելով օդը :

   

Քամեդորեա


Եթե բնակվում եք խոշոր քաղաքում և պատուհանը բացելն անիմաստ է` օդի աղտոտվածության պատճառով, ապա ձեզ ուղղակի անհրաժեշտ է քամեդորեան: Այս ծաղիկը թունավոր արտանետումների կլանման չեմպիոն է: Կլանում է նաև լինոլեումից արտազատվող վնասակար գոլորշիները: Ընդամենը 2 ծաղիկը կօգնեն զգալիորեն մաքրել բնակարանի օդը, և նույնիսկ չեք էլ զգա ավտոմեքենաների արտանետումների տհաճ հոտերը:

   

Ֆիկուս
Խորհրդային ժամանակների սենյակային ամենատարածված բույսերից մեկը ֆիկուսն էր: ԽՍՀՄ-ում գիտեին, թե ինչ էին անում, քանզի ֆիկուսը հիանալիորեն վերացնում է հարբուխի հարցուցիչներն ընդարձակ տարածքներում:

Ձեմեռն այն կպաշտպանի ձեզ հարբուխից, իսկ ամառը փոշեկլանիչ դեր կկատարի` միաժամանակ խոնավեցնելով օդը: Ուղղակի անհրաժեշտ կլինի շատ հաճախակի մաքրել ֆիկուսի տերևները, սակայն, հաշվի առնելով դրա ահեռլի օգտակարությունը, այն մաքրելը մեծ դժվարություն չի պատճառի:

   

Հալվե (ալոե)
Կենդանի տեղատուփն անհրաժեշտ է ցանկացած բնակարանում: Եթե համբերություն ունենաք, և աճեցնեք այն 3 տարի, ապա դրա տերևների հյութով կարող եք բուժել այրվածքները, կտրվածքները և քերծվածքները: Հալվեի տերևների հյութը կարող եք նաև ըմպել: Այն կկարգավորի նյութափոխանակությունը և կլավացնի ախորժակը: Այս բույսը յուրօրինակ է նաև նրանով, որ թթվածին է արտազատում նույնիսկ գիշերը: Այնպես որ, այն կարելի է տեղադրել մահճակալի մոտ և քնել թթվածնով հարուստ սենյակում:

Ասպարագուս
Այս գեղեցիկ սեպաձև բույսը հատկապես անհրաժեշտ է մտավոր աշխատանքով զբաղվող անձանց: Ասում են, որ ասպարագուսն օգնում է կենտրոնանալ, հանգստացնել նյարդերը և տարածքը մաքրում է բացասական էներգիայից: Մնում է միայն հարմար տեղ ընտրել: Պատուհանագոգին դնել չի կարելի: Խորհուրդ է տրվում տեղադրել նաև մանկական սենյակներում` չափից դուրս ակտիվ երեխաներին հանդարտեցնելու և նրանց ուսուցումը խթանելու նպատակով:

   

Սպատիֆիլիում
Այս սանիտար բույսն ուղղակի յուրատեսակ բնական ֆիլտր է: Այն կարելի է տեղադրել նոր վերանորոգված սենյակում, և ընդամենը երկու օրվա ընթացքում սպատիֆիլիումը կվերացնի ացետոնի, ամոնիակի, բենզոլի գոլորշիները, գաջի, նոր կահույքի և տարբեր այլ հոտեր: Հաշվի առնելով սպատիֆիլիումի` օդը մաքրելու հզոր ունակությունները, կարելի է ասել, որ մեկ բույսը լիովին բավարար է մեկ սենյականոց բնակարանի համար: Այն կարելի է տեղադրել նաև գրասենյակում: Բույսը պահանջկոտ չէ և չի նեղանա, եթե երբեմն մոռանաք ջրել:

 

Սկզբնաղբյուր. life.panorama.am
Լուսանկարը. life.panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ